Կիևում շարունակվում են բողոքի ակցիաները, որոնք վերջին երկու օրերին ուղղորդվում են ընդդիմության և ոստիկանության բախումներով: Նախորդ օրը Կևում հերթական բողոքի ակցիան վերածվեց բախումի: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ նետել են քարեր և այրվող տարրաներ, իսկ ոստիկանությունն էլ իր հերթին կրառել է լուսաձայնային նռնակներ, ռետինե փամփուշտներ և ջրցան մեքենաններ: Բախումները շարունակվել են ողջ գիշեր:
Ուկրաինական ընդդիմության շուրջ 3000 կողմնակիցներ այսօր էլ շարունակում են մնալ Կիևի կենտրոնական Գրուշևսկու փողոցում: Ցուցարարները շարունակում են իրենց փորձերը ճեղքել իրավապահ մարմինների աշխատակիցներից կազմված շղթան, որով արգելափակել են նախարարների կաբինետի շենքի մուտքը:
Հավելենք, որ բախումների հետևանքով իրավապահ մարմինների ավելի քան 70 աշխատակից է տուժել: Ոստիկանությունը շուրջ 10 մարդու է ձերբակալել:














