Կիևը կրակների մեջ. կան զոհեր և վիրավորներ

11

Կիևում բախումները ընդդիմադիրների և հատուկ ջոկատայինների միջև նախորդ գիշեր սաստիկ է եղել: Բերկուտցիներից խուսափելու համար ընդդիմադիրները բարիկադներ են կառուցել և կրակներով փակել իրենց շուրջը: Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունները «Մայդանում» արդեն բացահայտ անվանում են ոչ թե հեղափոխություն, այլ քաղաքացիական պատերազմ: Արյունալի գիշերվա արդյունքում շուրջ 25 մարդ զոհվել է, 240-ից ավելի վիրավորներ կան: 

Երկրի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կոչ է արել, որ ժամանակն է կողմերը ընդհանուր հայտարարի գան:

Նշենք, որ բախումները սկսեցին այն բանից հետո, երբ այդպես էլ նախագահի լիազորությունները չնվազեցին և հնարավոր չեղավ վերադառնալ նախկին սահմանադրությանը: