ԿԸՀ-ն հրապարակել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագիծը

18

«Հանրաքվեի մասին» օրենքի պահանջին համապատասխան ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվել է ՀՀ սահմանադրական բարեփոխումների նախագիծը, որը հանրաքվեի է դրվելու  դեկտեմբերի 6-ին: Նախագիծը հրապարակվել է Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրի հոկտեմբերի 13-ի հատուկ թողարկման մեջ, ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում: