Կա դատավոր, որն արձանագրում է՝ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա․ Սիսակ Գաբրիելյան

7
ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները ձեռնպահ մնացինԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին չկալանավորելու վերաբերյալ դատավորի որոշմանը գնահատական տալուց։

«Փաստացի ուրեմն կա դատավոր, որը արձանագրում է՝ Գագիկ Ծառուկյանը չկա այնքան, որ կարողանա ազդել որևէ մեկի վրա,- ասաց «Իմ քայլի» պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով,- Ես համամիտ եմ դատախազության որոշմանը, որ պետք է բողոքարկվի։ Ենթադրում եմ՝ իմ վերաբերմունքն այս նախադասությունից ձեզ համար հասկանալի էր»։
 
Իշխանական պատգամավոր Սուրեն Գրիգորյանն էլ նկատեց, որ վճիռը կայացրած դատավորի մասով որևէ դիրքորոշում հայտնելը քաղաքական շահարկումների տեղիք է տալու։

«Իշխանության կողմից ընթացիկ քրեական գործերի մեկնաբանությունը կարող է այլ երանգ տրվել, ուստի մենք զերծ կմնանք», – ասաց նա։