ՔՊ կուսակցության հասարակայնության հետ կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Վահե Էնֆիաջյանը վարակվել է կորոնավիրուսով։ Առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթում։
Հիմա կարևոր խնդիր է պարզել, թե ե՞րբ է վարակվել պարոն Էնֆիաջյանը։ Եթե դա եղել մինչև հայտնի ցույցերը կամ դրանց ընթացքում, ապա շատ մեծ օջախի հետ կարող ենք գործ ունենալ»։











