Կարևոր է՝ հրադադարի պահպանումը և հարցի՝ քաղաքական գործընթացի միջոցով լուծումը. Մեդվեդև

3

Հայաստանի և Ռուսաստանի վարչապետներ Հովիկ Աբրահամյանը և Դմիտրի Մեդվեդևը երկկողմ հանդիպման ընթացքում քննարկել են նաև հայ-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին տեղի ունեցած էսկալացիան: 

«Կարևորվեց Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում կրակի դադարեցումը, 1994 թվականի հրադադարի ռեժիմի պահպանումն ու ամրապնդումը, և խնդիրը բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով լուծելը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանՍ կում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հանդիպումից հետո ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ վարչապետը:

Ռուսաստանի վարչապետն իր հերթին ընդգծեց, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: «Կարևոր է, որ հակամարտության գոտում հրադադարը պահպանվի  և հարցը լուծվի քաղաքական գործընթացի միջոցով, դիվանագետների օգնությամբ, այլ ոչ թե զինուժի,  որպեսզի մարդիկ չզոհվեն: Ռուսաստանը պատրաստ է օգտագործել իր ազդեցությունը ԼՂ հակամարտության քաղաքական լուծման համար, ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում, որպեսզի բացառվի նաև հակամարտության թեժացումը, քանի որ այն լի է վտանգավոր ռիսկերով»,- ասաց նա: