Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը շահագործման կհանձնվի 2015թ-ին

7

Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը շահագործման կհանձնվի 2015թ.-ի երկրորդ հատվածում: Տեղեկացնում է Hurriyet-ը:

Թուրքիան, Վրաստանն ու Ադրբեջանը իրար միացնող երկաթգիծը շահագործման կհանձնվի Թուրքիայի սահմանում որոշակի թեստեր անցկացնելուց հետո: Թերթը գրում է նաև, որ Թուրքիան և Վրաստանը միացնող 400 մետր երկարությամբ թունելը ևս պատրաստ կլինի 2015-ին:

Սկզբնական շրջանում երեք պետությունները միմյանց միացնող 826 կմ երկարություն ունեցող երկաթգիծը պետք է տեղափոխի շուրջ մեկ միլիոն ուղևոր և 6.5 մլն տոննա ուղեբեռ, ինչը ժամանակի ընթացքում կեռապատկվի: