Արևմտյան Հայաստանի Կարս քաղաքում դեռևս չպարզված հանգամանքներում քանդվել է Եղիշե Չարենցի տունը։ Տան քանդումն անակնկալ է եղել նաև կարսեցիների համար։
Ըստ շրջանառվող լուրերի, Կարսի ազգայնական քաղաքապետը տունը հապճեպ քանդել է՝ շահարկելով Խոջալուի դեպքերը։ Բայց պարզվում է՝ մեկ ամսից Թուրքիայում ՏԻՄ ընտրություններ են տեղի ունենալու, և գործող քաղաքապետը շանսեր չունի նորից ընտրվելու։ Մի՞գուցե այս քայլով փորձել է բարձրացնել իր վարկանիշը։

Նշենք, որ այս տան հետ կապված տարբեր վարկածներ կան, որոշներն անգամ պնդում են, որ դա Չարենցի տունը չի եղել։














