Մարտական գործողությունների ժամանակ՝ լինի պաշտպանողական, թե հարձակողական, լինում է զորքերի տեղաշարժ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Մենք ստեղծում ենք այնպիսի դիրքային պաշտպանություն, որի վերահսկողությունը՝ ազդեցության առումով, նախաձեռնության առումով,կրակային խոցման առումով, Պաշտպանության բանակի անձնակազմի ներքո լինի», – ասել է նա:
Խոսելով կորցրած տարածքների ապագայի մասին՝ Օհանյանը նշել է, որ դրանց մասին հայկական կողմը չի մոռանում:«Այս տարածքները ամրագրված են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքներում, և կարծում եմ, բանակցային գործընթացում դրանց համապատասխան ընթացք կտրվի»,- նշել է Օհանյանը:











