Կարեւոր որոշում հարկ վճարողների համար. Վարչական դատարանը դիմել էր ՍԴ. Armdaily.am

14
Տնտեսվարողների գլխին պատուհաս դարձած նոր Հարկային օրենսգրքի ընդունումը հետո ձեռնարկատերերի համար ծուղակ էր: Բանն այն է, որ Հարկային օրենսգիրքը սահմանում է մի դրույթ, որի համաձայն՝ Հարկային օրենսգրքով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը հարկ վճարողներին են ուղարկվում էլեկտրոնային եղանակով, որն իրականացվում է հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացված էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, տեղեկացնում է Armdaily.am-ը:

Եվ ամենակարևորը, որ այդ փաստաթուղթն ուժի մեջ է մտնում այն էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու կամ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու օրվան հաջորդող օրվանից:

Պրակտիկայում բազմաթիվ վեճեր են առաջանում հարկ վճարողների և հարկային մարմնի միջև, քանզի տնտեսվարողներին էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված փաստաթղթերը ուժի մեջ են մտնում անկախ այն ստանալու փաստից և հարկ վճարողները պնդում են, որ շատ դեպքերում իրենք փաստացի որևէ փաստաթուղթ չեն ստանում:


Հարկ վճարողները չունեին ապացուցման գործիք հավաստելու, որ հարկային մարմնի ուղարկած փաստաթուղթը չի ստացվել: Չկարողանալով վեճերը հարկային մարմնի հետ լուծել՝ մի շարք տնտեսվարողներ դիմել էին ՀՀ վարչական դատարան: Դատարանի պրակտիկան սկսեց զարգանալ հակասական ուղղությամբ, որոշ դատավորներ գտնում էին, որ վարչական մարմինը չպետք է ապացուցի հարկ վճարողին ուղարկված փաստաթղթի ստացված լինելը, քանզի օրենքը չի պարտադրում նման ապացուցման բեռ կրել: Որոշ դատավորներ Հարկային օրենսգրքի դրույթները մեկնաբանում էին այլ եղանակով: Ամիսներ առաջ Վարչական դատարանի դատավորներից Ռաֆիկ Խանդանյանը ստեղծված իրավիճակից ելնելով դիմել է Սահմանադրական դատարան՝ խնդրելով պարզել այդ վիճելի դրույթի սահմանադրականությունը:

Սահմանադրական դատարանը մի քանի ամիս տևած գործի քննությունից հետո 2020 թվականի մայիսի 12-ին կայացված որոշմամբ, ի զարմանս հարկային մարմնի, արձանագրեց, որ Հարկային օրենսգրքի համապատասխան դրույթը այնքանով, որ նախատեսում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստի հասցեին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթուղթն ուղարկելու օրվան հաջորդող օրվանից ուժի մեջ մտնելու պահանջ, հակասում է Սահմանադրության 50-րդ հոդվածին:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում: