Կարեն Կարապետյանը եկավ ԱԺ. կմասնակցի ապրիլյանի հանձնաժողովի նիստին

7
Այսօր` տեղի է ունենալու ապրիլյան իրադարձությունները քննող ԱԺ ժամանակավոր քննիչ հանձնաժողովի նիստը:

Այսօրվա նիստին հրավիրվել էր նաև ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ով այս օրերին Երևանում է:

Քիչ առաջ Կարապետյանը ժամանեց ԱԺ և իրեն հարց ուղղող լրագրողների հետ կատակեց. «Սոցիալական դիստանցիա չկա՞։ Բարեւ ձեզ, ես էլ եմ ձեզ շատ կարոտել։ Շնորհավոր ձեր տոնը։ Թույլ տվեք անցնել, վերջում կխոսենք»։

Նա հայտնեց, որ նիստից հետո կպատասխանի լրագրողների հարցերին։