Կարապետյանը պատասխանել է Ապրիլյանի ժամանակ դիզվառելիքի որակի մասին հարցին

13

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի նիստից հետո ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանեց հարցերին:

«Ես պատասխանել եմ բոլոր այն հարցերին, որոնք ուղղել են հանձնաժողովում, քանի որ հանձնաժողովը փակ է և պարունակում է պետական գաղտնիք, ավելին ասել չեմ կարող»,- նշեց նա։ 

Անդրադառնալով Ապրիլյան պատերազմի ժամանակ դիզվառելիքի որակի մասին հարցին՝ Կարեն կարապետյանն ասաց, որ ինքը բոլոր հարցերին պատասխանել է։