Կառավարությունը կքննարկի «Եվրասիական տնտեսա­կան միության մասին» պայմանագրի նախագիծը

27

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 2-ի իր նիստում կքննարկի «Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսա­կան միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի նախագիծը: 

Հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության օրակարգում: Այն կներկայացնի ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: 

Նշենք, որ Հայաստանը մտադիր է ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը ստորագրել հոկտեմբերի 10-ին՝ Մինսկում: