Կառավարությունը էլեկտրաէներգիայի սակագնի հավելյալ ծախսը կսուբսիդավորի ոչ բյուջեի հաշվին. Վարչապետ

8

Մինչև ՀԷՑ-ում աուդիտի ավարտը Կառավարությունը սուբսիդավորելու է էլեկտրաէներգիայի սակագնի հավելյալ ծախսը, բայց ոչ բյուջեի հաշվին: «Տնտեսական օրակարգ 2015» համաժողովին ասել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Հարցին, թե կառավարությունում կա քննարկում էլցանցերի ազգայնացման վերաբերյալ, պատասխանել է. «Չի կարող լինել, դեռ վաղ է, սպասենք քննարկումների, ստուգումների արդյունքում կունենանք այն, ինչ կունենանք, և մեր քայլը, խոսքը անպայման կասենք»:

Իսկ այն հարցին, թե աուդիտը հնարավոր է չհայտնաբերի չարաշահումները, վարչապետը նշել է, որ հուլիս ամսվա մեջ հայտնի կլինի, թե որ կազմակերպությունը կանցկացնի աուդիտը: