Կառավարության ծրագիրը հաստատվեց

8

Ազգային ժողովն այսօր հաստատեց կառավարության ծրագիրը: Ծրագրին կողմ քվեարկեցին 70 պատգամավոր, ձեռնպահ՝ 2, դեմ՝ 1:

ՕԵԿ խմբակցությունն ու ոչ իշխանական ուժերից բաղկացած քառյակը չմասնակցեցին քվեարկությանը: 

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասաց, որ ինքն ու Ժառանգություն խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը ձեռնպահ են քվեարկում ծրագրին: