Լինելով 21-րդ դարում՝ մենք ոչնչով չենք տարբերվում մեր նախնիներից, որոնք ապրել են 19–20–րդ դարերում։ Այս մասին ասաց առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հիմնադիր, հրամանատար Վովա Վարդանովը անդրադառնալով 21-րդ դարում ռազմաարդյունաբերությանը։
Նրա խոսքով` պետք է 21-րդ դարի վտանգներին և տեխնոլոգիաներին համապատասխան կադրեր պատրաստել։
«Կառավարոթյունը պետք է աշխատանքներ տանի և զարկ տա հայկական ռազմաարդյունաբերությանը պետական ծրագրերով, ինչը ցավոք ես դեռ չեմ տեսնում։ Գուցե սպասում են մեզ, տեսնեն հասարակական կազմակերպություններն ինչ են անում, նոր ըստ դրա սկսել աշխատել»,- ասաց Վարդանովը։
Խոսելով երկրում անվտանգության մասին՝ Վարդանովն ասաց. «Ոնց նախորդ 3 նախագահների ժամանակ ոչ մի բան չէր արվում նույնն էլ այսօր է։ Էլի նախագծերը հաստատվում են առանց շենքի տակի ապաստարանների»։











