Կապ չունի` իշխանության ներկայացուցիչ է, թե հասարակ քաղաքացի, բռնությունը դատապարտելի է, անկախ կարգավիճակից: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ՄԻՊ Արման Թաթոյանը՝ անդրադառնալով խորհրդարանում վարչապետի վերջին ելույթին:
Թաթոյանը նշեց, որ ճիշտ չէ՝ ՄԻՊ-ը մեկնաբանի վարչապետի ելույթը, քանի որ դա քաղաքական բնույթի ելույթ է:
«Ավելին` որքան բարձր է կարգավիճակը, այնքան մեծանում է պատասխանատվությունն ու բեռը այդ առումով»,- հավելեց նա:
Ներկայացնելով իր դիրքորոշումը` օմբուդսմենը նշեց, որ կանոններ կան, որ չափազանց կարևոր են խորհրդարանում աշխատանքի համար: Ինչի շնորհիվ վիրավորանքը բռնության չի վերածվի:











