Կապանում իրավիճակը շարունակվում է լարված մնալ (տեսանյութ)

11

Կապանի ոստիկանության բաժանմունքի մոտ բողոքի ակցիան շարունակվում է։ Հարյուրավոր քաղաքացիներ են հավաքվել բաժանմունքի մոտ: Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը ժամանել է այնտեղ՝ այդկերպ կատարելով բողոքի ակցիայի մասնակիցների պահանջը:

Հունան Պողոսյանը փորձում է համոզել քաջարանցիներին վստահել քննությանը, ասում է, որ ոստիկանությունում բերման ենթարկվածին բռնության ենթարկելու գործով ծառայողական քննության արդյունքում մեղավորը կպատժվի, և կոչ է անում հանդարտվել ու դադարեցնել բողոքի ակցիան:


[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fhetaqrqire%2Fvideos%2F867742260405827%2F&show_text=0&width=560″ frameborder=”0″ scrolling=”no” width=”560″ height=”315″]