Կայսերական Գերմանիան երիտթուրքական իշխանությունների հետ կիսում է Հայոց ցեղասպանության պատասխանատվությունը. Բեռլինի խորհրդարանի նախագահ

5

Առաջին աշխարհամարտի տարիներին կայսերական Գերմանիան որպես դաշնակից քաջատեղյակ է եղել երիտթուրքական իշխանությունների ծրագրերին՝ նրանց հետ կիսելով Օսմանյան կայրսությունում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը: Այս մասին հայտարարել է Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Բիլանդը՝ Բեռլինի պատգամավորների պալատում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշ-երեկոյի ժամանակ: Տեղեկացնում է News.am-ը:

Ելույթ ունեցողները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը, կոչ են արել Թուրքիային և նույն Գերմանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դրանով կանխելով մարդկության դեմ հանցագործությունների շարունակությունն ապագայում:

«Առաջին աշխարհամարտի տարիներին կայսերական Գերմանիան որպես դաշնակից քաջատեղյակ է եղել երիտթուրքական իշխանությունների ծրագրերին՝ վերջիններիս հետ կիսելով Օսմանյան կայրսությունում հայերի հանդեպ իրականացված ցեղասպանության պատասխանատվությունը: Գերմանական կողմը տեղեկացված է եղել, սակայն վերջինիս շահերից չի բխել կանխել ոճրագործությունը»,- ասել է Բեռլինի խորհրդարանի նախագահ Ռալֆ Բիլանդը: