Կադիրովի մոտ կորոնավիրուս են կասկածում

6
Չեչնիայի ղեկավար, «Ախմատ» ֆուտբոլային ակումբի պատվավոր նախագահ Ռամզան Կադիրովի մոտ կորոնավիրուս են կասկածում: Այս մասին հայտնու է Baza-ն: Կադիրովին ինքնաթիռով տեղափոխել են Մոսկվայի լավագույն կլինիկաներից մեկը:

Հիվանդության առաջին ախտանշաններից Կադիրովը սկսել է բողոքել մի քանի օր առաջ: Ավելի ուշ նրա վիճակը սկսել է արագ վատթարանալ, և բժիշկները խորհուրդ են տվել դիմել մոսկովյան հիվանդանոցներ:

Նշվում է, որ Կադիրովի մոտ ախտորոշվել է թոքաբորբ: COVID-19 ախտորոշումը դեռ չի հաստատվել: