Ամենաշատ թանկարժեք գույք, եկամուտ և դրամական միջոց, արժեթուղթ և ներդրում հայտարարագրած պատգամավոը Գագիկ Ծառուկյանն է: Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանը «Անշարժ գույք» բաժնում հայտարարագրել է 6 շենք` մոտ 9000 քմ ընդհանուր մակերեսով, 9 հողամաս` 33,3558 հա տարածքով: Ունի 7 ավտոմեքենա (BMW X -5, Տոյոտա Պրադո V-6, Ջիպ Վրանգլեր P 6-4.0, Ռոլլս-Ոոյս B 12-6.7, Նիսան Պատրուլ, Ռոլլս-Ռոյս կուպե ֆանտոմ, Ռենջ Ռովեր սպորտ 4.4):
Թանկարժեք գույք բաժնում հայտարարագրել է 8 ննջարանի և 2 ճաշասենյակի կահույք` 811 հազ. 750 եվրո ընդհանուր արժողությամբ: Նույն բաժնում հայտարարագրել է տղամարդու` ադամանդե քարով 3 ոսկե մատանի` 4 մլն 700 հազ. ԱՄՆ դոլար ընդհանուր արժողությամբ, 3 ձեռքի ժամացույց, որոնց ընդհանուր արժեքը` 1 մլն 300 հազ. ԱՄՆ դոլար է:
Ծառուկյանի տարեկան դրամական եկամուտը` 5 մլրդ 956 մլն 499 հազ. 676 ՀՀ դրամ (3 մլն 135 հազ. 310-ը` պատգամավորի աշխատավարձ), 60 մլն 81 հազ. 830 ԱՄՆ դոլար, 40 մլն եվրո (փոխառություն, շահաբաժին, վարձավճար):
Դրամական միջոցները հայտարարագիրը ներկայացնելու օրվա դրությամբ` 1 մլրդ 161 մլն ՀՀ դրամ, 30 մլն 730 հազ. ԱՄՆ դոլար, 20 մլն 483 հազ. եվրո:
Ունի բաժնեմաս 33 ընկերությունում: Դրանցից «Մուլտի գրուպ» կոնցեռնում, «Մուլտի գրուպ Սթոուն» ՓԲԸ-ում, «Մուլտի Մոթորս» ՍՊԸ-ում, «Բելլեզզա» ՍՊԸ-ում, «Կոտայք» գարեջրի գործարանում, «Մուլտի Դիսթրիբյուշն» ՍՊԸ-ում, «Հոթել Ռիգա» ՍՊԸ-ում, «Միրա Ջի» ՍՊԸ-ում ներդրման չափը 100% է:
Ըստ այդմ՝ Ծառուկյանի եկամուտները կազմում են՝ 50.033.296.359 դրամ (120.973.177 դոլար), իսկ դրամական միջոցները՝ 23.717.480.510 դրամ (57.345.392 դոլար):
Հ.Գ. Սա Ծառուկյանի ունեցվածքի և եկամուտների ընդամենը մի մասն է:














