Ազգային անվտանգության ծառայությունը ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել դատարան։
ԱԱԾ-ից դուրս գալուց հետո Գագիկ Ծառուկյանը հաստատեց լուրը. «Վաղը կքննարկվի, կնայեք՝ ինչ է ներկայացված, հիմնավորում չկա»:
Դատարանը վաղը կքննի գործը:
Հիշեցնենք, որ Ազգային ժողովն այսօր քննեց Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու՝ գլխավոր դատախազության միջնորդությունն ու ազատությունից զրկելու միջնորդագիրը, ապա քվեարկությամբ հաստատեց։
Գագիկ Ծառուկյանը երեկ և այսօր հարցաքննվել է ԱԱԾ-ում։











