Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Շենգավիթի նստավայրում այսօր՝ հունիսի 21-ին, կհրապարակվի ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կալանքի միջնորդության որոշումը: Որոշումը կհրապարակի դատավոր Ռոբերտ Պապոյանը, որը խորհրդակցական սենյակ էր հեռացել դեռեւս ուրբաթ օրը:
Նախատեսվում էր, որ որոշումը կհրապարակվի 15:00-ին, բայց պարզվում է, որ մեկ ժամ ուշացում կլինի՝ ժամը 16:00-ին կհապարակվի:











