Խցկոնք համալիրի Սուրբ Սարգիս եկեղեցին ոչնչացման եզրին է

47

Կարս նահանգի Տեկոր գավառում գտնվող 5 եկեղեցիներից բաղկացած Խցկոնք համալիրը ոչնչացման եզրին է: 5 եկեղեցիներից միակ կանգուն մնացածը` Սուրբ Սարգիս եկեղեցին նույնպես անհետ կորչելու վտանգի տակ է:

Ինչպես տեղեկացնում է Akunq.net-ը, եթե որոշակի քայլեր չձեռնակվի, ապա Խցկոնքի Սուրբ Սարգիս եկեղեցին կարճ ժամանակ անց վերջնականապես կվերանա` մյուս 4 եկեղեցիների նման: Եկեղեցին ախոռի է վերածվել, պատերը փլված են, որոշ հատվածներն էլ ավերվել են գանձ որոնողների կողմից:

Նշենք, որ Տեկորում գտնվող 5 եկեղեցիներն էին` Սուրբ Կարապետը, Սուրբ Աստվածածինը, Սուրբ Ստեփանոսը, Սուրբ Գրիգորը և Սուրբ Սարգիսը: Վանական համալիրը լքվել է 13-րդ դարում` մոնղոլների արշավանքներից հետո: