ԱԺ-ն կողմ քվեարկեց դիմակի բացակայության դեպքում 10.000 դրամ տուգանելու նախագծին

20
Խորհրդարանն առաջին ընթերցմամբ հավանության արժանացրեց բաց տարածքներում դիմակ չունենալու դեպքում անձանց 10 000 դրամ տուգանելու նախագիծը։

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի երկրորդ ընթերցումը ևս կկազմակերպվի այսօր, որից հետո նախագիծը կընդունվի երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ։