Խոշոր երկնաքարի անկումը Էրզրումում. այն տեսանելի եղել նաև Հայաստանում (տեսանյութեր)

75

Երեկ երկնաքար է ընկել Էրզրումում:

Լուրեր տարածվեցին սակայն, որ երկնաքարն ընկնել է Հայաստանի տարածքում: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻ նախարարի մամուլի խոսնակ Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ իրենք երկնաքարի ընկնելու վերաբերյալ ահազանգ են ստացել, սակայն չկա այն հետքը, որը պետք է լիներ երկնաքարի ընկնելուց հետո:

«Նորքի 6-րդ զանգվածից ահազանգ է եղել, որ ինչ-որ երկնաքար, լուսատու է անցել: Ահազանգողն այդպիսի բան է տեսել, բայց, ըստ տեղորոշման, դա եղել է Աշտարակի, Բյուրականի կողմում: Տարածքի պատկան մարմիններից հետաքրքրվել ենք, որևէ մեկը երկնաքարի ընկնելու վերաբերյալ փաստական տվյալ չունի, չկա հետքը, որը պետք է լիներ երկնաքարի ընկնելուց հետո»,- ասաց Զարգարյանը:

Սոցիալական ցանցերում մայիսի 28-ի գիշերը տարածված հավանական երկնաքարի ընկնելու տեսանյութը դիտելով՝ Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանը ենթադրում է, որ տեսանյութում երևացողը փոքր երկնաքար է, սակայն կարող է լինել նաև արհեստածին մարմին:

Նշենք, որ նմանատիպ տեսանյութեր են հրապարկում նաև թուրքերը: