Լևոն Հայրապետյանին ևս մեկ մեղադրանք առաջադրվեց

8

 Գործարար և բարերար Լևոն Հայրապետյանին ևս մեկ մեղադրանք է առաջադրվում: Տեղեկացնում է Itar-Tass-ը:

Աղբյուրը նշում է, որ գործի հետաքննության արդյունքներով ևս մեկ մեղադրանք է առաջադրվում Հայրապետյանին. այս անգամ Բաշկիրիայի նախկին սենատորի՝ Իգոր Իզմեստևի մորից գումարի հափշտակման գործով: Քրեական գործը հարուցվել է ՌԴ օրենսգրքի 159 կետով, այս մասին հայտնել է քննիչը: Այս հոդվածով նպատակ է դրվում Հայրապետյանի ձերբակալությունը երկարաձգել:

Այս նոր գործը հարուցվել է Իզմեստևի մոր բողոքի համաձայն, ով Հայրապետյանին մեղադրում է 700 հազար դոլարի հափշտակության մեջ: Դատարանում իբր հայտնի է դարձել, որ գումարը Հայրապետյանին է փոխանցվել երկու մասից, որը նախատեսված էր նախկին սենատորի իմիջի բարձրացման համար:

Հայրապետյանը հաստատել է, որ հանդիպել է Իզմեստևի մորը և վերջինիս հայտնել, որ եթե նա ուզում է բարձրացնել որդու իմիջը, որ նրա ցմահ ազատազրկումը կրճատեն, ապա հարկավոր է գործին միացնել մամուլը, գովազդը, որի համար մեծ փողեր են հարկավոր: Այս խոսակցությունից հետո Իզմեստևի մայրը արտասահման է մեկնել, որտեղ նրա բանկի հաշիվների վրա գումարներ են եղել, և դրանից հետո Հայրապետյանը չի տեսել այդ կնոջը:

Հայրապետյանը նաև շեշտել է, որ գործի հետաքննությունը պատշաճ չի կատարվում, սակայն դատավոր Արթուր Կարպովը ուշադրություն չի դարձրել այդ հանգամանքի վրա:

Հայրապետյանը նշել է, որ ինքը երկու անգամ սրտի կաթված և 4 անգամ ինսուլտ է ստացել, բացի այդ ուռուցքով հիվանդ է: Դատարանը բավարարել է քննիչի հայցը, և Հայրապետյանի ձերբակալությունը երկարաձգվել է մինչև դեկտեմբերի 15-ը:

Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը մեղադրվում է փողերի լվացման և հափշտակման մեջ: