Ս․թ․ հունիսի 19-ին ինձ պատկանող 1in.am լրատվական կայքի քաղաքական բաժնում տեղադրվեց հրապարակում ««Լուսավոր Հայաստան»-ը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ վերջինիս առանձնատանը» վերտառությամբ։ Ավելի ուշ ես տեղեկացրեցի, որ շուրջ երկու տարի չեմ զբաղվում կայքի խմբագրական աշխատանքներով։
Ըստ այսմ, պարզաբանումներ ստանալով կայքի խմբագրից, ափսոսանքով տեղեկացնում եմ, որ այդ հոդվածը 1in.am-ի խմբագրության անփութության արդյունք է, որը տեղի է ունեցել ԱԺ պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանի և Ալեն Սիմոնյանի ներգործությամբ։ Այսօր տեղի ունեցող խորհրդարանի նիստին ընդառաջ գործընկերներս այդ լուրով փորձել են ներազդել ընթացող գործընթացներին՝ օգտագործելով 1in.am լրատվականը և իմ առնչությունը վերջինիս հետ։
Այսու, որպես 1in.am-ի հիմնադիր և սեփականատեր հերքում եմ հրապարակված տեղեկատվությունը և հայտնում խմբագրական կազմում կատարված փոփոխությունների մասին։
Հարգանքով՝ ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր,
«Հանուն Հանրապետության» նախաձեռնության անդամ
Արման Բաբաջանյան











