Լոռու մարզում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասավ 404-ի

7

Լոռու մարզում այսօրվա դրությամբ կորոնավիրուսով վարակվածության ընդհանուր դեպքերի թիվը 404 է, որոնցից 72-ն արդեն առողջացել է:

Արձանագրված մահվան դեպքերի ընդհանուր թիվը՝6:

Ներկա պահին բուժման մեջ է գտնվում 326 քաղաքացի, որոնցից 44-ը հոսպիտալացված են, իսկ 282-ը գտնվում են տանը՝ թաղամասային բժիշկների հսկողության տակ:

Ինքնամեկուսացման մեջ է գտնվում 3637 քաղաքացի: