Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

16

Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը` Պատգամավորների պալատը, Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել: Այս մասին հայտնում է Պալատի պատգամավոր, փոխխոսնակ Լորան Մոզարը:

Մոզարը, մասնավորապես, գրում է. «Բանաձևը միաձայն ընդունվել է Պատգամավորների պալատի կողմից»: 

Նշենք, որ օրեր առաջ  Լյուքսեմբուրգի Քրիստոնյա-սոցիալական ժողովրդական կուսակցությունը ներկայացրել էր բանաձև, որով կոչ էր արվում 1915-1918թթ. հայերի կոտորածը Օսմանյան Թուրքիայում ճանաչել ցեղասպանություն:

«1915-ին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրագործված հանցագործություններն ու վայրագությունները ցեղասպանություն էին»,- հայտարարել էր Մոզարը: