«ԼՂ հարցում մենք կշարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին». ԵԱՀԿ նոր գործող նախագահ

12

ԵԱՀԿ-ն կշարունակի աջակցել Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակում: Այդ մասին Վիեննայում ԵԱՀԿ մշտական խորհրդում հայտարարել է ԵԱՀԿ նոր գործող նախագահ, Իտալիայի արտգործնախարար Անջելինո Ալֆանոն՝ ներկայացնելով 2018 թվականի ԵԱՀԿ-ի նախագահության շրջանակներում իր երկրի առաջնահերթությունները:

«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղին, մենք կշարունակենք աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքին հակամարտության կարգավորման շրջանակում»,- ասել է ԵԱՀԿ նախագահը:

«Ձգձգված» հակամարտությունների կարգավորումը կշարունակի մնալ կազմակերպության ուշադրության կենտրոնում»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այս տարվա հունվարի 1-ից ԵԱՀԿ-ում նախագահում է Իտալիան: