ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով. Մատվիենկո

9

Արցախյան հիմնախնդիրը Հարավային Կովկասում լարվածության մշտական օջախ է: Այդ մասին  Ազգային ժողով կատարած այցելության ժամանակ հայտարարեց ՌԴ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

Նրա խոսքով, արցախյան հակամարտությունը այս տարածաշրջանում երկար ձգձգված հակամարտությունն է, որն արդեն 30 տարի է՝ չի լուծվում: 

«Ցավոք, կոնֆլիկտը ձգձգվեց, բայց մենք վստահ ենք, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի միայն խաղաղ ճանապարհով, միայն դիվանագիտական խողովակներով՝ առանց ուժի կիրառման: Ռուսաստանը ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում, որպես համանախագահ երկիր, կիրառում է բոլոր ջանքերը հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»,- հայտարարեց Մատվիենկոն: