ԼՂ հակամարտության կարգավորման իրավիճակի վերլուծությունը կտրվի եռակողմ հանդիպման ընթացքում

9

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման իրավիճակի վերլուծությունը կտրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների մարտի 28-ի հանդիպման ընթացքում: Ճեպազրույցի ընթացքում այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակին։

«Այսօր կքննարկվեն բոլոր հարցերը համանախագահների, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման շրջանակում։ Այստեղ հարցը ոչ այնքան մաղթանքներն են, որքան ամբողջ իրավիճակի վերլուծությունը, որը կտրվի այդ հանդիպման ընթացքում։ Դրա արդյունքների մասին կհայտնենք հավելյալ»,– ասել է Զախարովան։