ԼՂ բանակցային գործընթացը հանգեցնելու է հակամարտության խաղաղ կարգավորմանը. ԱՄՆ պաշտոնյա

8

ԱՄՆ պետքարտուղարությունն աջակցում է Մինսկի խմբի համանախագահներին` Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցային խաղաղ գործընթացի և սահմանային լարվածությունը թուլացնելու ջանքերում: Նման դիրքորոշում է հայտնել ԱՄՆ փոխպետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերի տեղակալ Բրիջիտ Բրինքը:

«Ես գիտեմ, որ վերջերս բռնության դրսևորումներ են տեղի ունեցել, և համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հստակ նշվում է, որ ծանր զինտեխնիկայի կիրառումն անընդունելի է և կոչ է արվում կողմերին հարգել հրադադարը: Մենք սերտորեն աշխատում ենք դեսպան Ուորլիքի հետ և պաշտպանում Մինսկի խմբի համանախագահների ջանքերը, որոնք ուղղված են լարվածության մեղմմանը»,- մասնավորապես նշեց ԱՄՆ պաշտոնյան:

Նրա խոսքով`ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացը, ի վերջո, հանգեցնելու է հակամարտության խաղաղ կարգավորմանը: