Լեհաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններ

9

Լեհաստանում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժությունները: Զորավարժությունները, որոնք տևելու են 10 օր, մասնակցում են 30 հազար զինծառայողներ և հազար միավոր տեխնիկա 24 երկրներից: Գրում է Guardian-ը:

Զորավարժությունների նպատակն է դաշնակից զորքերի հետ փորձարկել պատրաստվածությունը ռազմական, քիմիական կամ կիբեր սպառնալիքների դեպքերում:

Սառը պատերազմից հետո սա առաջին անգամ է, երբ խաղաղ պայմաններում այսպիսի մասշտաբներով օտարերկրյա դաշնակիցների զորքեր են տեղակայվում Լեհաստանի տարածքում: