Լեհաստանի խորհրդարանը ցեղասպանության վերաբերյալ կոնվենցիա է պատրաստում

6

Լեհաստանի խորհրդարանը կոնվենցիա է պատրաստում ազգերի ինքնության պաշտպանության վերաբերյալ: Այս մասին հայտնել է Լեհաստանի արտաքին գործերի նախարարության արևելագիտության վարչության բաժնի ղեկավար, պատմաբան Քրիստոֆ Յաբլոնկան՝ նշելով, որ խոսքն ազգության համար ցեղասպանության ենթարկված ազգերի իրավունքների պաշտպանությունն է:

Քրիստոֆ Յաբլոնկան նշել է, որ 1915թ.-ին հայերը, ինչպես քրիստոնյա մի շարք ազգեր, Օսմանյան Կայսրության կողմից ցեղասպանության են ենթարկվել, ուստի Լեհաստանի խորհրդարանը պատրաստվում է միջազգայնորեն բարձրացնել հանցագործության ենթարկված ազգերի հարցը: Ըստ նրա՝ ստեղծվում է պատմական տրիբունալ՝ մարդկության դեմ կատարած ոճրագործությունները ճանաչելու համարը:

Լեհ պատմաբանն ասել է, որ կոնվենցիան քարտեզի պատկեր կունենա կլինի ժամանակացույց այն բոլոր պետությունների, որոնք ճանաչել են պատմությունը, ընդունել են պատմական ճշմարտությունը, այդ թվում՝ Հայոց Ցեղասպանությունը որպես եղելություն: