Ինչ է կատարվում Կապանում. քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ

22
Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Հարությունյանը տեսանյութ է հրապարակել, որտեղ բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ, փակել են ճանապարհը:

Ըստ շրջանառվող լուրերի, բաժնի դիմաց հավաքված քաղաքացիները ձերբակալվածների հարազատներն են, նրանք պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին։

Այս պահին նրանց փորձում են տեղափոխել Երևան, սակայն հարազատները պահանջում են ներկայացնել ձերբակալման հիմքերը։