Լատվիայի խորհրդարանը պատրաստ է քննարկել Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության հարցը

13

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը Ռիգայում հանդիպել է Լատվիայի խորհրդարանի Լատվիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է «Հանրապետական» կուսակցության լրատվական ծառայությունը։

Հանդիպման ընթացքում  ԱԺ փոխնախագահն առաջարկել է Լատվիայի խորհրդարանում քննարկել  Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության  ընդունման հավանականությունը:

Լատվիա-Հայաստան բարեկամական  խորհրդարանական խմբի ղեկավար Սերգեյ Պոտապկինն ի պատասխան հավաստիացրել է,  որ իրենք պատրաստ են Հայոց Ցեղասպանությունը դատապարտող հայտարարության  ընդունման հարցը  քննարկել Լատվիայի խորհրդարանում: