Վերլուծությունները ցույց են տալիս, որ Հայաստանում կորոնավիրուսի վարակման տեմպերը նվազել են։ Այս մասին կարծիք է հայտնել բժիշկ Հայկ Մանասյանը։ Նրա խոսքով, հունիսի 17-ից սկսած բուժման մեջ գտնվող պացիենտների թիվը չի ավելանում։
«7 օր վարակն այլևս չի ավելանում, 7 օր գտնվում ենք կայուն վիճակում, մենք չունենք այլևս վարակի աճ: Համաճարակը նվազելու միտում ունի։ Հուսամ այդ միտումը կվերաճի համաճարակի իսկական նահանջի»,– նշել է Հայկ Մանասյանը։
[wpcc-iframe style=”border: none; overflow: hidden;” src=”https://www.facebook.com/plugins/video.php?href=https%3A%2F%2Fwww.facebook.com%2Fhayk.manasyan%2Fvideos%2F3640969799249875%2F&show_text=0&width=560″ frameborder=”0″ scrolling=”no” width=”560″ height=”315″]














