Լավրովը և Շոյգուն կմեկնեն Թուրքիա՝ տարածաշրջանային հարցերով խորհրդակցություն անցկացնելու

8
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կիրակի կմեկնեն Թուրքիա՝ գլխավորելով միջգերատեսչական ռուսական պատվիրակությունը:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն՝ հղում անելով ՌԴ ԱՆԳ մամուլի ծառայությանը, նախարարները Թուրքիան են մեկնում տարածաշրջանային հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար:

«ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հունիսի 14-ին կժամանեն Թուրքիա՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային խնդիրների հարցով խորհրդակցություններ անցկացնելու»,- ասվում է նախարարության մամուլի հաղորդագրության մեջ: