Լավրովը և Մամեդյարովը քննարկել են ԼՂ հիմնահարցը. Զախարովա

14

Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կառուցողական է եղել։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ։

Զախարովան նշել է, որ հանդիպմանը կողմերը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ հստակ առաջարկներ։ Նրա խոսքով՝ ԼՂ հիմնահարցի շուրջ հանդիպումները ռուսական կողմի հետ անկասկած կշարունակվեն։

Հիշեցնենք, որ Մամեդյարովը Լավրովի հետ Մոսկվայում հանդիպել է հունվարի 24-ին։ Հանդիպումը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ։