Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը քննադատել է ԵԽԽՎ-ի քաղաքական հարցերի հանձնաժողովի հակահայկական որոշումը:
Լավրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները փորձում են անել հնարավորը, որպեսզի կարգավորումը տեղի ունենա հետևողական, համբերատար երկխոսության միջոցով, ինչն ըստ Լավրորի շատ բարդ հարց է:
«Ճիշտ չէ փորձել ներքաշել այնպիսի միջազգային կազմակերպությունների, որոնք զբաղվում են կարգավորմամբ, բայց դրա համար միջազգային հանրությունից մանդատ չեն ստացել»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը՝ շեշտելով, որ ցանկացած արմատական քայլի նախաձեռնություն, վնասում է ԵԱՀԿ համանախագահների գործողություններին։











