Լավրովը կժամանի Հայաստան

9

Ս.թ. նոյեմբերի 9-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ 

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվական ծառայությունից, Երևանում ՌԴ ԱԳ նախարարին կընդունի է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը։  

Այցի ընթացքում կայանալու են Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների բանակցությունները, որոնց հաջորդելու է Էդվարդ Նալբանդյանի և Սերգեյ Լավրովի համատեղ մամուլի ասուլիսը։