Լավրովը խոսել է ԼՂ կարգավորման գործընթացում Թուրքիայի դերակատարության մասին

4

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի կարծքիով՝ Թուրքիան կարող է դրական դերակատարում ունենալ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում: Հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Եթե Հայաստանը և Թուրքիան վերադառնան իրենց պայմանավորվածություններին առանց ղարաբաղյան հակամարտությամբ պայմանավորելու, մենք միայն ուրախ կլինենք, սակայն այնպիսի զգացողություն ունենք, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացը կդառնա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորվման առանցքային պահը»,- լրագրողներին ասել է Լավրովը: