Լավրովը Լեռնային Ղարաբաղը ադրբեջանական հող է համարել

15

«Голос России»-ի փոխանցմամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամյեդարովի հետ բանակցություններից հետո հայտարարել է, որ Ռուսաստանը մտադիր է ապագայում ևս աջակցել ԼՂ հակամարտության կարգավորմանը:

«Ոչ ոք չի պատրաստվում ձեռքերը ծալել, մենք ամեն կերպ կաջակցենք հիմնախնդրի լուծմանը ուղղված ջանքերին՝ թեև պարզ է, որ խնդիրը կարող են լուծել միայն շահագրգիռ կողմերը, իսկ մենք կօժանդակենք դրանում: Չի կարելի հապճեպ գնահատականներ տալ, որ եթե լճացում է, ապա ոչինչ չի կարող ստացվել»,- հայտարարել է Ս. Լավրովը:

Սակայն 1news.az և Regnum գործակալությունների հրապարակած ասուլիսը տարբերվում է ռուսական պարբերականի տվյալներից: Մասնավորապես՝ Լավրովը նշել է, որ հիմնական սկզբունքները, որոնք ամրագրված են Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահների հայտարարություններում երկու կողմերն էլ չեն վիճարկում: Բայց այնուամենայնիվ. «Ռուսաստանի համար ստատուս-քվոն անընդունելի է, և Ադրբեջանի, և Հայաստանի, և Լեռնային Ղարաբաղում բնակվողների համար: Ստատուս քվոն ոչ միայն անորոշություն է մտցնում «ադրբեջանական հողերի վերդարձի հարցում, այլև է Հայաստանի համար տնտեսական շրջափակում է նշանակում»,- ընդգծել է Լավրովը: