Լավրովը ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ կքննարկի ԼՂ հակամարտության կարգավորումը

9

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը ի թիվս այլ հարցերի կքննարկեն Արցախյան հակամարտության կարգավորմանն ուղղված հարցեր: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Լավրովի և Գրեմինգերի հանդիպումը նախատեսված է ապրիլի 5-ին՝ Մոսկվայում կայանալիք անվտանգության հարցերով միջազգային կոնֆերանսի շրջանակում:

«Ենթադրվում է, որ նրանք կքննարկեն ԵԱՀԿ դերը Դոնբասում, Մերձդնեստրում, Լեռնային Ղարաբաղում հակամարտությունների կարգավորման, ինչպես նաև կովկասյան տարածաշրջանի կայունության ուղղությամբ»,- ընդգծել է Զախարովան: