Լավրովը Ալիևի հետ քննարկել է ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված քայլերը

14

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ մտադիր է քննարկել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հետագա որոշակի քայլերը: Տեղեկացնում է РИА Новости-ն:

Լավրովը բարձր է գնահատել Ալիևի վերաբերմունքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ռուսական նախաձեռնությունների հանդեպ՝ նշելով. «Գործընթացն իսկապես առաջ է գնում, և նախագահ Պուտինը գոհ է Սանկտ Պետերբուրգի հանդիպումից, նրա հանձնարարականով ես այցելում եմ երկու երկրի մայրաքաղաքներ: Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը թույլ կտա մեզ ավելի հստակ սահմանել հետագա քայլերը»- ասել է Լավրովը: