Ի վերջո, Ավինյանը գնացե՞լ է Արտակ Դավթյանի առանձնատուն. պարզաբանում

26
Լուրերը, թե երեկ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ԶՈՒ Գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի առանձնատուն, իրականությանը չի համապատասխանում։

«Նման բան չի եղել, լուրն իրականությանը չի համապատասխանում»,-Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ավինյանի մամուլի խոսնակ Վահան Հունանյանը։

Նշենք, որ մամուլում շրջանառվում էր, որ Տիգրան Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ գնացել է Դավթյանի՝ Բագրևանդում գտնվող առանձնատուն, որտեղ անցկացվում էր վերջինիս որդու հարսանիքը։