Demokrathaber.org-ը, հղում անելով «Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» պատգամավորներից Էրդելան Նուրեդդինին, գրում է, որ Իրաքի քրդերը անկախության հանրաքվե կանցկացնեն այս տարվա սեպտեմբերին:
«Քուրդիստանի դեմոկրատական կուսակցության» պատգամավորների այս հայտարարության ֆոնին նշենք, որ օրեր առաջ Իրաքյան Քուրդիստանի երկու ամենախոշոր կուսակցությունները համարվող KDP-ն և KYB-ն արդեն համաձայնության են եկել այդ հարցում: Մասուդ Բարզանիի գլխավորությամբ կայացած հատուկ ժողովի ընթացքում կողմերը պայմանավորվել են անկախության հարցով հանրաքվեն կազմակերպել մինչև այս տարվա վերջ:














