Եթե պնդում են՝ ոստիկանությունը իրավաչափ է գործել, ուրեմն Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ճիշտ էր աշխատում. Անի Սամսոնյան

5
Կան իրավական գործընթացներ, և մենք կարծում ենք, որ այդ իրավական գործընթացների նկատմամբ կա քաղաքական միջամտություն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը:

«Իշխանությունն իր գործողություններով փաստում է դա: Երբ ընդդիմախոսները սրում են իրենց հռետորաբանությունը, իշխանությունն իրավական գործընթացներ է սկսում, տարածվում են նախաքննական գաղտնիք պարունակող փաստաթղթեր: Այս ամենը ցույց է տալիս, որ իրավական գործընթացների նկատմամբ քաղաքական ազդեցություն կա, – ասաց պատգամավորը՝ հավելելով, – Եթե իշխանությունները պնդում են, որ այն եղանակներն ու մեթոդները, որոնք օգտագործում է ոստիկանությունը, իրավաչափ է, նշանակում է Սերժ Սարգսյանի ոստիկանությունը ճիշտ էր աշխատում»:

Անի Սամսոնյանը միաժամանակ տեղեկացրեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի հնարավոր միջնորդության մասով «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առայժմ որոշում չունի: